Բուսկետսի վնասվածքի մասին լուրը հաստատվեց (05/03/2015)
![](http://barca.my1.ru/_ph/4/555052591.jpg)
Այսօր առավոտյան անցած հետազոտությունները հաստատել են բժիշկների նախնական եզրակացությունը: Սերխիո Բուսկետսը բաց կթողնի կիրակի օրը կայանալիք Ռայո Վալյեկանոյի հետ հանդիպումը:
Կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Վիլյառեալի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի շուրջ 5 շաբաթ:
Այսօր առավոտյան Բուսկետսը բուժզննում է անցել Բարսելոնայի բժշկական շտաբում, որտեղ հաստատվել են ֆուտբոլիստի վնասվածքի մասին Բարսելոնայի բժիշկների նախնական եզրակացությունները:
Այսպիսով, Սերխիո Բուսկետսը բաց կթողնի ինչպես Մանչեսթեր Սիթիի հետ պատասխան հանդիպումը, այդպես էլ մարտի 22-ին կայանալիք Էլ Կլասիկոն:
|