Բուսկետս. Դժվար շաբաթ է սպասվում (06/04/2015) Բուսկետս. Դժվար շաբաթ է սպասվում (06/04/2015)
Կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում Վիգոյի Սելտայի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո կիսվել է տպավորություններով:
"Սա կարևոր սկիզբ էր հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Գիտեինք, որ Սելտան հեշտությամբ 3 միավոր չի նվիրի մեզ", - ասել է Բուսկետսը և շարունակել. "Առաջին խաղակեսում Սելտան գերազանցեց մեզ: Մենք չէինք կարողանում որևէ հարմար պահ ստեղծել գոլ խփելու համար, սակայն ամեն ինչ շտկվեց 2-րդ խաղակեսում, և խաղի վերահսկողությունն անցավ մեր ձեռքը":
"Այս 3 միավորներն անչափ կարևոր էին, քանի որ Լա Լիգայի ավարտին հաշված հանդիպումներ են մնացել:
Գալիք շաբաթը շատ ծանր է լինելու մեզ համար: Խաղացանկը շատ խիտ է, սակայն մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք արդեն իսկ լուրջ հաջողությունների ենք հասել, քանզի շարունակում ենք պայքարը բոլոր մրցաշարերում", - ասել է Բուսկետսը:
Աղբյուր` fcbarcelona.cat
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|