Բուսկետս. Ցանկանում եմ մասնակցել Կլասիկոյին
Կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն, ով ապաքինվում է վնասվածքից, նշել է, որ անում է հնարավոր ամեն ինչ` մարտի 22-ին կայանալիք Ռեալ Մադրիդի հետ խաղին մասնակցելու համար:
"Ես շատ մոտիվացված եմ: Կփորձեմ մինչ Էլ Կլասիկոն ձեռք բերել լավագույն մարզավիճակս և մասնակցել Ռեալի հետ խաղին", - ասել է Բուսկետսը:
Հիշեցնենք, որ Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակչի պատասխան խաղում Սերխիո Բուսկետսը Վիլյառեալի ֆուտբոլիստի հետ բախվելու հետևանքով վնասեց ոտնաթաթը, ինչի պատճառով պետք է շարքից դուրս մնար շուրջ 5 շաբաթով:
|