Բուֆոնն իր կարիերայի բարձունքում է. Տեր Շտեգեն
Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Սա իմ առաջին մրցաշրջանն էր Չեմպիոնների լիգայում: Երջանիկ եմ, որ կարողացանք հաղթել Իսպանիայի Գավաթի եզրափակչում, իսկ այժմ կարող ենք դառնալ երրորդ գավաթի դափնեկիրը:
Ցանկանում ենք շարունակել խաղալ այնպես, ինչպես անցյալ հանդիպումներում էր: Ջանլուիջի Բուֆոնը լեգենդ է: Նա հիանալի մրցաշրջան է անցկացրել: Հաճելի էր հետևել նրան Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում: Բուֆոնն իր կարիերայի բարձունքում է»,- հայտարարել է գերմանացի երիտասարդ դարպասապահը:
|