Բարտրայի հրաժարագինը կրկին կլինի 30 մլն եվրո
Խավիեր Դիասը՝ Բարսելոնայի պաշտպան Մարկ Բարտրայի գործակալը, մեկնաբանել է Բարսելոնայի սպորտային տնօրեն Արիեդո Բրայդայի խոսքերը, ով հավաստիացրել էր, որ ակումբը մտադիր չէ վաճառել Բարտրային:
-Հաճելի է, որ ակումբը հավատում է Բարտրային: Մարկը շատ երջանիկ է Բարսելոնայում, բայց եթե ինչ-որ ակումբի կողմից կոնկրետ հետաքրքրվածություն լինի, որտեղ Մարկը կստանա ավելի կարևոր դեր թիմում, ապա մենք դա կուսումնասիրենք և որոշում կկայացնենք:
Բարտրայի հրաժարագինը հիմա կազմում է 12 մլն եվրո: Այն նվազեց քիչ խաղեր անցկացնելու, բայց հուլիսի 1-ից այն կրկին կլինի 30 մլն եվրո: Չեմ կարող նշել այն ակումբներին, ովքեր հետաքրքրված են Բարտրայով: Նաև չեմ նշի, թե այդ թիմերի շարքում կա Ինտերը, թե ոչ,-ասել է գործակալը:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|