Բարտրա. Շատ ենք աշխատել ստանդարտների վրա
Կատալոնական Բարսելոնայի կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան Էյբարի նկատմամբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
"Սա դժվար հաղթանակ էր: Մենք գիտեինք, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում և բնականաբար գոհ ենք արդյունքից: Այսպիսի թիմի դեմ հաղթանակ տոնելը շատ կարևոր էր կարևոր հանդիպումից առաջ վստահություն ձեռք բերելու համար:
Մարզումների ժամանակ մենք շատ ենք աշխատում ստանդարտների վրա: 2-րդ գոլի ժամանակ Մեսսին պարզապես փայլուն խաղաց գլխով:
Շատ ուրախ եմ Չավիի համար, ով կարողացավ իր 750-րդ հանդիպումն անցկացնել Բարսայի կազմում: Բարսան Չավիի արյան մեջ է և ես հպարտ եմ, որ կիսում եմ հանդերձարանը նման ֆուտբոլիստի հետ", - ասել է Մարկ Բարտրան:
|