«Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի ներկայացուցչի հետ և նրա հետ քննարկել ֆուտբոլիստի` կատալոնական ակումբ տեղափոխության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` Բարտոմեուն համաձայնության է հասել կիսապաշտպանի տեղափոխության հարցում, եթե հաղթի ակումբի նախագահի ընտրությունների ժամանակ:
Նշվում է, որ Կոկեի ներկայացուցչի հետ զրույցի մյուս թեման Պեդրո Ռոդրիգեսն է եղել, ով «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի տրանսֆերային նպատակն է: Չի բացառվում, որ ակումբները կարող են փոխանակել նշված ֆուտբոլիստների տրանսֆերները:
|