Բարտոմեուն անձամբ կզբաղվի Պոգբայի տեղափոխությամբ
Կատալոնական Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ամեն գնով ցանկանում է Բարսելոնայում տեսնել Թուրինի Յուվենտուսի կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է իսպանական Sport պարբերականը:
Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերմամբ նրա ղեկավարած թիմը կարող է հաղթանակ տոնել ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում: Բարսելոնան արդեն իսկ կապ է հաստատել թուրինյան ակումբի ղեկավարության հետ և կարծում է, որ բանակցությունները հաջող ընթացք կունենան:
Պոլ Պոգբայի` Բարսելոնա տեղափոխությանը կարող է նպաստել Պոգբայի գործակալը` Մինո Ռայոլան, ով հիանալի հարաբերություններ ունի Բարսելոնայի ներկայիս ղեկավարության հետ:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բացի Բարսելոնայից, Պոգբայի համար պայքարում են նաև եվրոպական գրեթե բոլոր գրանդ ակումբները:
Նշենք նաև, որ Պոլ Պոգբայի հետ համաձայնության գալու մասին Բարսելոնան ցանկանում է պաշտոնապես հայտարարել մինչ նախագահական ընտրությունները, որն ամենայն հավանականությամբ կկայանա հուլիսի 4-ին:
|