«Բարսելոնա»-ն շարունակում է ջանքեր գործադրել` Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային կատալոնական ակումբի կազմում տեսնելու համար: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Առաջիկա օրերին «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչները Թուրին կմեկնեն` ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով:
Նախկինում եվրոպական գրանդերն արդեն բանակցել են: Սակայն «Բարսելոնա»-ն առաջին անգամ է պաշտոնական առաջարկով դիմելու «Յուվենտուս»-ին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի` «Բարսելոնա»-ի նկատմամբ կիրառած պատժամիջոցների պատճառով կատալոնական ակումբի նոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կստանան միայն 2016 թվականի հունվարից:
|