«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆն աջակցել է ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտային, ով պայքարում է «կապտանռնագույններ»-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Կրուիֆի կարծիքով` կատալոնական ակումբի նախագահ պետք է դառնա Լապորտան:
«Կարծում եմ` Լապորտան այն մարդն է, ով տվյալ պահին համապատասխանում է «Բարսելոնա»-ին: Ակումբը փոքր-ինչ հեղինակազրկված է, քանի որ դատական բազմաթիվ հետաքննությունների մասնակից է դարձել: «Բարսելոնա»-ն կպարտվի, եթե Լապորտան չհաղթի ակումբի նախագահի ընտրություններում»,-Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին:.
|