Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ Յոհան Կրուիֆը հայտարարել է, թե ինչու է որոշել նախագահական ընտրություններում որոշել սատարել Ժոան Լապորտային։
«Նախագահական ընտրություններն անհրաժեշտություն են։ Մարզական տեսանկյունից մրցաշրջանը բացարձակ հաջող ստացվեց, բայց դա դեռ ամենը չէ։ «Բարսելոնա»-ն կորցրել է արժեքները, ինչպիսին է, օրինակ՝ ակումբի ֆուտբոլային ակադեմիան։
Լապորտային սատարում եմ առաջին հերթին այն բանի համար, որ նա պահպանում է արժեքները։ Ուշադրություն դարձրեք՝ ինչպիսին էր «Բարսելոնա»-ն 2003-ին և ինչպիսին է հիմա։ Ակնհայտ է դառնում, թե ինչ էր նա անում»,- Կրուիֆի խոսքերը մեջբերում է Marca-ն։
«Բարսելոնա»-ի նախագահական ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին։
|