«Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի». Էնրիկե. «Կխաղանք մեր երկրպագուների աչքերի առաջ, և դա պետք է օգնի»
«Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր մտքերով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին:
«Կարծում եմ, որ Նեյմարը, Մեսսին և Սուարեսը փայլուն մրցաշրջան են անցկացնում, սակայն նրանք չեն կարող միևնույն ժամանակ մեկ խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստները հիանալի են: Հրաշալի կլիներ, եթե վաղը Նեյմարը խաղար այնպես, ինչպես խաղաց Մանչեսթերում: Տեսնենք՝ վաղը կկարողանա՞նք ստեղծել շատ պահեր: Կխաղանք մեր երկրպագուների աչքերի առաջ, և դա պետք է օգնի:
«Սիթիի» դեմ խաղին չի մասնակցի Գայել Կլիշին, սակայն նրանք ունեն Տուրե: Կազմի պահով ակնկալիքներ չունեմ: Ամենայն հավանականությամբ, նրանք կխաղան երկու հարձակվողներով: Մանչեսթերում տեղի ունեցած խաղը ինձ չհիասթափվեցրեց: Երկրորդ կեսը մեզ համար հեշտ չէր, իսկ տանտերերը ունեին լավ պահեր: Վաղը ես նույնպես սպասում եմ հետաքրքիր խաղի», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանն իսպանական թիմը հաղթել է 2:1 հաշվով:
|