«Բարսելոնա»-ի նախագահը բանակցել է Ալվեսի հետ «Բարսելոնա»-ի նախագահը բանակցել է Ալվեսի հետ
«Բարսելոնա»-ն շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի պաշտպան Դանի Ալվեսը չհեռանա թիմից: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն օրերս հանդիպել է բրազիլացի ֆուտբոլիստին` նրա հետ բանակցություններ վարելու նպատակով: Սակայն հանդիպմանը ներկա չի եղել Ալվեսի գործակալ Դինորա Սանտա Անան: Օրերս գործակալը ներկացրել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի պայմանները, ինչը առաջացրել է կատալոնական ակումբի դժգոհությունը:
Այժմ «Բարսելոնա»-ն գերադասում է բանակցություններ վարել առանց գործակալի ներկայության:
«Բարսելոնա»-ն կարող է տարեկան 9 մլն եվրո առաջարկել Ալվեսին: Ավելի վաղ նշվում էր, որ նույնքան գումար է առաջարկել նաև ՊՍԺ-ն: Մինչ այդ իսպանական գրանդը շուրջ 5 մլն եվրո էր առաջարկում պաշտպանին:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|