«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարտիկներ են. հիացած եմ նրանց խաղով. Լուիս Էնրիկե «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարտիկներ են. հիացած եմ նրանց խաղով. Լուիս Էնրիկե

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ավարտից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ:
«Մենք երջանիկ ենք: Ասեմ, որ «Բարսելոնա»-ն հիանալի կազմ ունի: Այս տղաները հաղթողներ են, մարտիկներ: Նրանք բավականություն են ստանում ֆուտբոլից և հաճելի րոպեներ պարգևում մեզ: Հիացած եմ սաներիս ցուցադրած խաղով:
Սա մեր 60-րդ խաղն էր և 50-րդ հաղթանակը 2014/15 թվականների մրցաշրջանում: Բարդ մրցաշրջան էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին ինձ: Յուրաքանչյուրը ձգտում էր իր աշխատանքը կատարել որքան հնարավոր է լավ: Տղաներն ապացուցեցին, որ չեն հոգնում հաղթանակներից»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|

|
1:3
 
|

|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|

|
3:1
 
|

|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|