Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում ամբողջական մարզում են անցկացրել առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Ժորդի Ալբայի, ով մարզվել է անհատական ծրագրով:Մյունխենի Բավարիայի հետ խաղին հաշված օրեր են մնացել և Լուիս Էնրիկեի Բարսելոնան ողջ ուժերով պատրաստվում է մրցաշրջանի դեռևս ամենակարևոր հանդիպմանը:
Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայի Տիտո Վիլանովայի անունը կրող մարզադաշտում լիարժեք մարզում են անցկացրել առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Ժորդի Ալբայի, ով թույլ ցավերի պատճառով մարզվել է անհատական ծրագրով: