Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Նորություններ [ Ավելացնել նյութ ]

Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնա»-ում. Լիոնել Մեսսի
Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնա»-ում. Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել:
Շաբաթ օրը Բեռլինում «Բարսելոնա»-ի հարձակվողը կարող է դառնալ միակ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում:
Ներկա պահին Մեսսին 10 գոլերով գլխավորում է ՉԼ-ի ռմբարկուների աղյուսակը, իսկ հաջորդ ճիշտ հարվածից հետո կարող է շրջանցել Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուին` Քրիշտիանու Ռոնալդուին (78 գոլ):
Արգենտինացին եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
«Իմ կարիերայի ընթացքում ինձ աջակցել են իմ հայրը և մայրը: Նրանք ինձ խորհուրդներ են տվել և գնահատել են իմ խաղը: Ինձ օգնել է նաև իմ թիմը: Երբ ես հայտնվեցի «Բարսելոնա»-ում, կարողացա մեկ քայլ առաջ կատարել և՛ իմ կարիերայում, և՛ իմ կյանքում: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնա»-ում»,-նշել է Մեսսին:
Նեյմարի և Սուարեսի մասին
Մենք իրոք հիանալի հարաբերություններ ունենք ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ եթե դուք լավ հարաբերություններ ունեք Ձեր թիմակիցների հետ նաև խաղադաշտից դուրս, ապա դուք կարող եք հիանալի առաջընթաց գրանցել ֆուտբոլային կարիերայում:
Եզրափակչի մասին
Սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Մենք դժվար ճանապարհ ենք անցել, որպեսզի հասնենք այս մրցաշարի եզրափակիչ փուլին: Մեր երազանքն է հաղթել բոլոր մրցաշարերում: «Յուվենտուս»-ը մեծ անուն և ուժեղ թիմ ունի: Սա եզրափակիչ է, որտեղ ամեն ինչ կարող է լինել:
ՉԼ. 2009 և 2011թթ.-ին խփած գոլերի մասին
Միշտ էլ ասել եմ, որ այդ գոլերն իմ կարիերայի ամենակարևոր գոլերն են եղել: Երկու գոլերն էլ յուրահատուկ էին ինձ համար:

 

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика