Ավագի արցունքները. «Կամպ Նոու»-ն հրաժեշտ տվեց Չավիին
Ավագի արցունքները. «Կամպ Նոու»-ն հրաժեշտ տվեց Չավիին
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում կայացած «Դեպորտիվո»-ի դեմ հանդիպումը վերջինն էր կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում թիմի ավագ Չավի Էրնանդեսի համար: Առաջիկա մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա Քաթարի «Ալ Սադ» ակումբում, որի հետ 2-ամյա պայմանագիր է ստորագրել:
«Բարսելոնա»-ի երկրպագուները հրաժեշտ է տվել Չավիին, ով իր հերթին շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին:
«Շնորհակալություն բոլորին: Շնորհակալ եմ «Բարսելոնա»-ում անցկացրած տարիների համար: Անչափ հպարտ եմ, որ եղել եմ այս թիմի անդամը: Սա դեռ վերջը չէ: Կտեսնվենք 15 օրից: Կեցցե´ն «Բարսելոնա»-ն և Կատալոնիան»,-ասել է Չավին: