Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Կոլումբիայի ընտրանու դեմ հանդիպման մասին:
«Բարսելոնա»-ի հարձակվողն իրացրել է հետխաղյա 11 մետրանոցներից մեկը:
«Կարծում եմ` Արգենտինայի ընտրանին անցկացրեց իր լավագույն խաղը: Մենք հիանալի պահեր ունեցանք, սակայն չկարողացանք գոլ խփել խաղի ընթացքում: Կարևորն այն է, որ Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Թեև հանդիպման ելքը վճռեցին հետխաղյա 11 մետրանոցները, այնուամենայնիվ, Արգենտինայի հավաքականն արժանի էր հաղթանակի»,- Ole-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:
|