Արգենտինա – Ճամայկա՝ 17 տարի անց, նույն օրը
Արգենտինա – Ճամայկա հանդիպումը համաշխարհային ֆուտբոլի ամենաանհաշտ ու սկզբունքային դիմակայություններից չէ, սակայն բոլորի մոտ առաջացնում է հաճելի զգացողություններ (բացառությամբ՝ ճամայկացիների): Պատճառը ռուսական Չայֆ խմբի հանրահայտ երգն է՝ «Аргентина – Ямайка 5:0» վերնագրով, որը նվիրված էր Արգենտինայի հավաքականի՝ Ճամայկայի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակին Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: Փարիզում կայացած հանդիպմանը Գաբրիել Բատիստուտայի հեթ-տրիքի և Արիել Օրտեգայի դուբլի արդյունքում Ճամայկան ոչ միայն խայտառակ պարտություն կրեց, այլև զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:
Կիրակի օրը Արգենտինան և Ճամայկան կրկին հանդիպելու են միմյանց՝ այս անգամ Ամերիկայի գավաթի խմբային փուլի շրջանակներում: Հետաքրքիր զուգադիպությամբ, խաղը կայանալու է նույն այն օրը, ինչ կայացել էր 1998թ. հայտնի խաղը՝ հունիսի 21-ին: Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվել է սիրում, իսկ հաշվի առնելով Արգենտինայի կազմում Մեսսիի, Ագուերոյի և Տևեսի առկայությունը, նման ելքը շատ հավանական է:
«Չայֆ» խումբն այն ժամանակ Արգենտինա – Ճամայկա խաղի շնորհիվ արժանացավ «Ոսկե գրամոֆոն» մրցանակի: Դուք ևս կարող եք Ձեր մրցանակը ստանալ այս խաղից. «Վիվառոն» խոստանում է հնգապատկել Ձեր շահումը, եթե խաղադրույք կատարեք հենց Արգենտինայի 5:0 հաշվով հաղթանակի վրա և այն հաղթող դուրս գա: Բաց մի թողեք պատմական պահը:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|