Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը վստահ առավելության է հասել Պարագվայի ընտրանու նկատմամբ և մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել:
Արգնետինացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Անխել Դի Մարիան, ով նաև մեկ գոլային փոխանցում է կատարել: Հարձակվող Լիոնել Մեսսին իր ակտիվում գոլային երեք փոխանցում է գրանցել:
Արգենտինա-Պարագվայ` 6:1
1:0 Ռոխո (15’), 2:0 Պաստորե (27’), 2:1 Բարիոս (43’), 3:1 Դի Մարիա (47’), 4:1 Դի Մարիա (53’), 5:1 Ագուերո (80’), 6:1 Իգուաին (81’)
|