Ալվեսի գործակալը հերքում է
Կատալոնական Բարսելոնայի եզրային պաշտպան Դանիել Ալվեսի գործակալը հերքել է ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի հետ համաձայնության գալու և 3-ամյա պայմանագիր ստորագրելու մասին լուրը, տեղեկացնում է Sport պարբերականը:
Աղբյուրի համաձայն` Ալվեսը հանգստյան օրերին Փարիզ էր մեկնել միայն հանգստի նպատակով և ոչ մի համաձայնություն ձեռք չի բերել տեղի ՊՍԺ-ի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ Դանի Ալվեսը համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 3-ամյա պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ավելի վաղ Ալվեսի գործակալը հայտարարել էր, որ իր հաճախորդը մոտ է որևէ ակումբի հետ համաձայնության գալուն:
|