«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները հետաքրքրված են «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի` նոր ակումբ տեղափոխության հավանականությունը փոքր է, քանի որ նա չի ցանկանում լքել «Բարսելոնա»-ն: Վերջերս Ալբան հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
Հիշեցնենք` Ալբան «Վալենսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2012 թվականին: Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 27 հանդիպումների, 1 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:
|