10 տարի առաջ այս օրը Մեսսին խփել է առաջին գոլը «Բարսելոնա»-ում
10 տարի առաջ այս օրը՝ 2005թ. մայիսի 1-ին, «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին առաջին գոլը խփեց կատալոնական ակումբում:
Դա տեղի է ունեցել Լա Լիգայի 34-րդ տուրում՝ «Ալբասետե»-ի հետ խաղում (2:0):
Արգենտինացին մինչև օրս «Բարսելոնա»-ում մասնակցել է 474 հանդիպման՝ խփելով 403 գոլ: 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է բազում ռեկորդների հեղինակ՝ դառնալով «Բարսելոնա»-ի պատմության լավագույն ռմբարկուն:
|