Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Խաղացողներ [ Ավելացնել նյութ ]

12 Ռաֆայել Ալկանտարա դո Նասիմենտու

Number 12
Name Ռաֆայել Ալկանտարա դո Նասիմենտու
Birthday 03/12/1993
Age 21
Team Բարսելոնա
Position Կիսապաշտպան
Joined 08/24/2014
Nationality  Brazil

 

2 Ալկանտարաներից կրտսերը ծնվել է 1993 թվականի մարտի 12-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, չնայած նա ունի նաև Իսպանիայի քաղաքացիություն: Լեգենդար Մազինյոյի որդի Ռաֆայելը Իսպանիա տեղափոխվեց վաղ տարիքում, երբ իր հայրը դեռ հանդես էր գալիս Վալենսիայում, Սելտայում և Էլչեում: 2006 թվականին` 13 տարեկան հասակում Ռաֆինյան իր եղբոր` Տիագոյի հետ միասին ընդունվեց Բարսելոնայի Լա Մասիա մարզադպրոց: 


Ռաֆինյան հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ով շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում: Ռաֆինյան հաճախ աչքի չի ընկնում գոլերով, սակայն մշտապես ապահովում է դրանք` գոլային փոխանցումների տեսքով: Ռաֆինյան խաղացել է Իսպանիայի Մ16, Մ17 և Մ19 հավաքականներում, սակայն որպես իր վերջնական հավաքական ընտրել է Բրազիլիան, որի Մ20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Կանահինայում կայացած հարավամերիկյան առաջնությանը: 


Ռաֆինյան 2010/11 մրցաշրջանում խաղացել է Բարսելոնայի թե Խուվենիլ Ա, և թե Բարսելոնա Բ թիմերում: Բարսա Բ-ում Ռաֆինյան իր դեբյուտը նշել է Լուիս Էնրիկեի գլխավորությամբ` Մինիէստադիում կայացած Ժիրոնայի հետ խաղում: Մի քանի խաղ անցկացնելով Բարսա Բ-ում, Ռաֆինյան ապահովեց իր տեղը Բարսայի 2-րդ թիմի մեկնարկային կազմում և այլևս չվերադարձավ Խուվենիլ Ա:


Բարսա Բ-ում խաղալու ժամանակահատվածում Ռաֆինյան հասցրել է մի քանի խաղ անցկացնել նաև Բարսելոնայի առաջին թիմի կազմում: Ալկանտարան առաջին թիմում իր դեբյուտը նշել է Պեպ Գվարդիոլայի օրոք` 2011 թվականի նոյեմբերի 10-ին` Կոպա Դել Ռեյի շրջանակներում կայացած Հոսպիտալետի հետ խաղում, իսկ արդեն 1 ամիս անց Ռաֆինյան իր առաջին հանդիպումն անցկացրեց նաև Չեմպիոնների Լիգայում` Բատե Բորիսովի հետ խաղում (4-0):


Մինչ թիմից հեռանալը, Ռաֆինյան հասցրել է ևս 4 անգամ հանդես գալ առաջին թիմում: 2012/13 մրցաշրջանի ավարտին Ռաֆինյան համաձայնեց վարձավճարով տեղափոխվել իր հոր` Մազինյոյի նախկին թիմ` Սելտա, որտեղ մարզվեց Լուիս Էնրիկեի գլխավորությամբ:


Սելտա դե Վիգոյում Ռաֆինյան թիմի կիսապաշտպանության առաջատարն էր, ում վրա Լուիս Էնրիկեն կառուցում էր Սելտայի խաղը: 38 հնարավորից Ռաֆինյան խաղադաշտ է դուրս եկել 32 անգամ, որոնցից 28-ում` մեկնարկային կազմում: 32 խաղերում Ռաֆինյային հաջողվել է դառնալ 4 գոլի և ևս 5 գոլային փոխանցման հեղինակ: Փետրվար ամսին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռաֆինյային ճանաչել է Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:


ԲՆՈՒԹԱԳԻՐ


Տաղանդավոր և ձախլիկ Ռաֆինյան հայտնի է թիմի գրոհներին ճիշտ ժամանակին միանալու հատկությամբ: Որպես կիապաշտպան Ռաֆինյան ղեկավարում է խաղի տեմպը: Վերջին մրցաշրջաններում Ռաֆինյան հայտնի է եղել որպես հիանալի ասիստենտ, սակայն հեղինակել է նաև բազմաթիվ գոլեր: 


ԿԱՐԻԵՐԱ

2014 -        ՖԱ Բարսելոնա
2013 - 2014 ՖԱ Սելտա (վարձավճար)
2011 - 2013 ՖԱ Բարսելոնա Բ

 

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика