Մեսսին եւ 4 այլ ֆուտբոլիստ լրացուցիչ մարզում են անցկացրել
«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստ, ներառյալ Լիոնել Մեսսին, այսօր լրացուցիչ մարզում են անցկացրել: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումից առաջ հանգստյան օր է տրամադրել, սակայն Մեսսին, Մարկ Անդրե տեր Շտեգենը, Խորդի Ալբան, Ժերար Պիկեն եւ Խավիեր Մասկերանոն կապտանռնագույնների մարզաբազայում լրացուցիչ մարզում են անցկացրել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» հետ սեփական դաշտում կհանդիպի մարտի 18-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ կատալոնացիների հաղթանակով:
|