«Էլ կլասիկո»-ում չեմպիոնության ճակատագիրը չի վճռվելու. Լուիս Սուարես
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է առաջիկա «էլ կլասիկո»-ի մասին:
«Պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք: Նման խաղերում հեշտ է խաղալ: Այն էներգետիկ բացառիկ վարժություն է: Երկու թիմերի համար այդ խաղը եզրափակչի արժեք ունի, բայց չեմպիոնության ճակատագիրը չի վճռվելու»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Gol TV-ն:
Հիշեցնենք, որ «էլ կլասիկո»-ն կայանալու է մարտի 22-ին՝ Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակներում:
|