«Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ժոան Լապորտան հայտարարել է, որ իրեն հայտնի է «Յուվենտուս»-ի` կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը վաճառելու մտադրության մասին:
«Ես ասել եմ, որ շատ լավ հարաբերությունների մեջ եմ գործակալ Մինո Ռայոլայի հետ: Չեմ կարծում, թե «Յուվենտուս»-ը որևէ բան կնախաձեռնի մինչև կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները:
Թուրինյան ակումբում ակնարկել են, որ ցանկանում են վաճառել Պոլի տրանսֆերը, բայց չեմ կարծում, թե դա տեղի կունենա հուլիսի 19-ից շուտ»,- Goal-ը մեջբերում է Լապորտայի խոսքերը:
|