Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Նորություններ [ Ավելացնել նյութ ]

Թուրան. Բարսան ինձ գրավեց իր արժեքներով (08/07/2015)

Չորս հիանալի մրցաշրջաններ անցկացնելով Ատլետիկո Մադրիդի կազմում՝ Արդա Թուրանը միացավ կատալոնական Բարսելոնային: Ֆիզիկապես ամուր ու տեխնիկապես ուժեղ թուրքը Կատալոնիա տեղափոխությունը համարում է իր երազանքների իրականացումը, որը հայտարարել է Բարսելոնայի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 


-Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Բարսելոնայում: Դա իմ երազանքն է, իմ ամբողջ աշխատանքի դիմաց տրված մրցանակը: Ես պատրաստ եմ մարտահրավերների Բարսելոնայում: Ես հավատում եմ իմ հնարավորություններին և իմ նոր խաղընկերներին: Համոզված եմ, որ նրանք ինձ կօգնեն՝ ադապտացվելու թիմին: 
 
Ամենաշատը Բարսան ինձ գրավեց իր արժեքներով: Հենց դրանով է կատալոնական ակումբը տարբերվում մնացած ակումբներից, իսկ նրա խաղացողները այդ արժեքները պահպանում են խաղադաշտի սահմաններից դուրս: Բարսան թիմ է խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Ինձ դուր է գալիս այն ֆուտբոլը, որը թիմը ցուցադրում է Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի շուտ հարմարվեմ համակարգին ու օրեցօր ավելի ուժեղանամ: 
 
 
Թուրանը խոսել է Բարսայի որոշ խաղացողների մասին և խոստովանել, որ ժամանակակից ֆուտբոլիստներից իր ֆուտբոլային կուռքը Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան է. "Լեո Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Ես նրա մասին շատ եմ խոսել իմ նախորդ հարցազրույցներում: Նա լավագույնն է: Մեծ պատիվ կլինի կրել այն մարզաշապիկը, որը կրում է նա և խաղալ նրա կողքին: Ինչ վերաբերում է իմ կուռքին, ապա այն միշտ եղել է Դիեգո Մարադոնան, բայց եթե խոսենք ժամանակակից ֆուտբոլիստներից, ապա իմ կուռքը Անդրես Ինիեստան է: 
 
Բարսայի ֆուտբոլիստներից ծանոթ եմ Իվան Ռակիտիչի հետ: Խաղերից հետո մենք իար հետ շատ էինք զրուցում: 
 
Արդան նաև ցանկություն է հայտնել բարելավել իր վիճակագրությունը. "Անձնական նպատակներ իմ առջև չեմ դնում, բայց այսպիսի խաղացողների և այսպիսի համակարգում գտնելով՝ հուսով եմ, որ կբարելավեմ իմ վիճակագրությունը և ցանկանում եմ, որ այս մրցաշրջանում մենք նվաճենք բոլոր 6 մրցանակները: 
 
Խոսելով Բարսելոնայի մարզաշապիկից և ընդհանուր քաղաքից՝ Թուրանը ասել է հետևյալը. "Ես գիտեմ, թե ինչ նշանակություն ունի Բարսայի մարզաշապիկը ակումբի և ամբողջ աշխարհում թիմի երկրպագուների: Ինձ համար մեծ պատիվ է լինելու, որ իմ անունը ևս այդ մարզաշապիկին գրված է լինելու: Համոզված եմ, որ մարզաշապիկի նոր դիզայնը շատ հաջողություններ կբերի: Ինչ վերաբերում է Բարսելոնային, ես սիրում եմ այդ քաղաքը: Ես Ստամբուլում եմ ծնվել, մոտ ծովին: Ես շատ բախտավոր եմ, քանի որ առավոտյան կրկին արթնանալու եմ ծովին առընթեր: 

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика