Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը հուսով է, որ այս շաբաթ կիրականանա իր տեղափոխությունը «Բարսելոնա»։
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Թուրանը ցանկանում է մինչև հուլիսի 3-ը պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ։
Թուրանին իր գլխավորած թիմում ցանկանում է տեսնել հատկապես գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն օրեր առաջ հայտարարել էր, որ նախնական համաձայնության է եկել Պրիմերայում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի հետ։
Նա նշել է, որ ֆուտբոլիստի անունը կհայտարարի հուլիսի 17-ին՝ ակումբի նախագահական ընտրություններից 1 օր առաջ։
|