Number |
5 |
Name |
Սերխիո Բուսկետս Բուրգոս |
Birthday |
07/16/1988 |
Age |
26 |
Team |
Բարսելոնա |
Position |
Կիսապաշտպան |
Joined |
09/13/2008 |
Nationality |
Spain |
Սաբադելում ծնված Սերխիո Բուսկետսը Բարսելոնայի երիտասարդական համակարգին միացավ 2005 թվականի ամռանը: Այդ խաղաշրջանում, խաղալով Յուվենիլ A-ում, նա հաղթեց 3 հիմնական տիտղոսները մի թիմում, որտեղ նաև ներառված էին այնպիսի խաղացողներ, ինչպես օրինակ, Բոյանը, Ջովանին, Ժեֆրենը և Մարկ Կրոսասը:
2006-07 խաղաշրջանում, Սերխի Բուսկետսը շարունակեց հանդես գալ Յուվենիլ A թիմի հիմնական կազմում` մարզիչ Ալեքս Գարսիայի ղեկավարության տակ: Թիմում գտնվելու 3-րդ տարում, չնայած որ դեռ կիսապաշտպան էր, Սերխիոն 26 խաղերի ընթացքում խփեց 7 գոլ:
Հաջորդ խաղաշրջանում Բուսկետսը տեղափոխվեց Բարսելոնա B, որտեղ մարզիչը Պեպ Գուարդիոլան էր: Սերխիոն դեռ 12 խաղ էլ չէր խաղացել, սակայն հասցրել էր մեծ տպավորություն գործել, և այդ խաղաշրջանում մասնակցեց 23-ից ավելի խաղերի: Նա 2 գոլ խփեց, ինչը նպաստեց առաջընթացին դեպի դիվիզիա 2B:
Նա խաղաց առաջին թիմում Կոպա Կատալունիայի խպաղերի ժամանակ 2007-08 և 2008-09 խաղաշրջաններում: Այնուհետև առաջին անգամ, 2008 թվականի սեպտեմբերի 13-ին, մասնակցեց լիգայի խաղին ընդդեմ Ռեյսինգի (1-1): Նա սկսեց խաղի սկզբից և մնաց ամբողջ 90 րոպեների ընթացքում: Խաղաշրջանի ընթացքի հետ մեկտեղ Բուսկետսը ստացավ ավելի և ավելի շատ հնարավորություններ և մեծ ներդրում ունեցավ հայտնի եռակի հաղթանակի մեջ: Նա սկսեց Գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներից` այսպիսով ավարտելով այն անհավանական 12 ամիսները, որոնց ընթացքում նա երրորդ դիվիզիայից դառնալով Եվրոպայի չեմպիոն:
2009-2010 խաղաշրջանում նա հաստատեց իր անունը որպես ամենատաղանդավոր կենտրոնական կիսապաշտպան: Չնայած Տուրու Յայայի կողմից ուժեղ մրցակցությանը, նա խաղաց լիգայի 33 հանդիպումներում, որոնցից 10-ը Չեմպիոնների լիգայի, 4-ը` Գավաթի խաղերին:
Բարսելոնայում ունեցած նրա խաղաոճը նրան միջազգային ճանաչում բերեց: Իսպանիայի հավաքականում նա իր առաջին խաղը խաղաց 2009 թվականի ապրիլին Ալի Սամի Յեն մարզադաշտում`ընդդեմ Թուրքիայի: 2009 թվականին նա նաև մեկնեց Հարավային Աֆրիկա` մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
2010 թվականին Վինսենտե դել Բոսկեն իր ամբողջ հույսը դրել էր Բուսկետսի վրա` որպես Իսպանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան, երբ Իսպանիան հաղթեց Աշխարհի գավաթը:
Սերխի Բուսկետսը Կարլես Բուսկետսի տղան է, ով 1990-ական թվականներին խաղում էր Բարսելոնա Ֆուտբոլային ակումբում:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Սերխիո Բուսկետսն ամբողջական կիսապաշտպան է, ով հայտնի է դաշտում իր խելացիությամբ: Սաբադելում ծնված` նա իրքն իրեն լավ դիրքավորում է և կարողանում է խաղը լավ "կարդալ": Բուսկետսի հետ թիմն իրեն ավելի անվտանգ է զգում, քանզի նա հաստատակամորեն է կատարում պաշտպանության իր պարտավորությունները:
Սերխիո Բուսկետսը բազմակողմանի խաղացող է: Նրա մարտավարական իրազեկությունը և հասակը (գրեթե 190 սմ), նշանակում է, որ չնայած նա գտնվում է կիսապաշտպանի դիրքում, սակայն կարող է հանդես գալ նաև կենտրոնում:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
2009/10 Եվրոպայի սուպերգավաթ
2009/10 Իսպանիայի սուպերգավաթ
2008/09 Չեմպիոնների Լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
Իսպանիայի ազգային հավաքական
2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն
ԿԱՐԻԵՐԱ
2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա
2009-10 ՖԱ Բարսելոնա
2008-09 ՖԱ Բարսելոնա
|